Խրամչիխին. Հազիվ թե Ադրբեջանն առաջ անցներ ԱՄՆ-ից եւ էլեկտրամագնիսական ազդակով զենք արտադրեր Ադրբեջանի
ռազմարդյունաբերության նախարարի հայտարարությունները խիստ կասկածի տեղիք են տալիս: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Յավերի Ջամալովի հայտարարությունը, թե Ադրբեջանում էլեկտրամագնիսական ազդակով զենք, հեռահար հրթիռներ են արտադրվում, որոնք անգամ վաճառվում են ԱՄՆ-ին:
«Ես մինչեւ հիմա չեմ լսել Ադրբեջանում հրթիռների արտադրության համար տեխնոլոգիական եւ արտադրողական հնարավորությունների մասին: Դժվար թե նրանք նման հնարավորություններ են կարողացել ստեղծել: Այնպես որ այդ պնդումները որոշակի կասկածներ են առաջացնում»,- ասել է փորձագետը:
Էլեկրամագնիսական ազդակով զենք արտադրելու մասին հայտարարության մասով Խրամչիխինն ասաց, որ նման զենք արտադրելը շատ բարդ է, եւ անգամ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դեռ փորձնական փուլում են: «Որ Ադրբեջանն առաջ է անցել Ռուսաստանից ու ԱՄՆ-ի՞ց, հազիվ թե»,- նշել է նա:
Հարցին, թե ինչ է այդ դեպքում Ադրբեջանը վաճառում ԱՄՆ-ին, փորձագետը քամահրանքով ենթադրեց. «Միգուցե, որսորդական զենք»:
Комментариев нет:
Отправить комментарий