воскресенье, 18 декабря 2016 г.

Վերջին հրաժեշտն Արմեն Երիցյանին







Մեր հիշողություններում կմնա իսկական պետական գործիչ եւ սպա. Գործընկերները՝ Արմեն Երիցյանի մասին (ֆոտո)

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Արմեն Երիցյանն այն պրոֆեսիոնալ մասնագետներից էր, որի կատարած աշխատանքը նվիրված է եղել հայրենի պետականության ամրապնդմանը (ֆոտոռեպորտաժ):
«Կառավարության անդամ, հայրենասեր մարդ էր: Ինքը միշտ եղել է շատ ազնիվ, պրոֆեսիոնալ, պատասխանատու: Խորը ցավ եմ ապրում եւ վշտակցում եմ հարազատներին»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ բոլորի հիշողություններում Արմեն Երիցյանը կմնա որպես իսկական պետական գործիչ եւ սպա:
«Պատիվ եմ ունեցել վերջին տարիներին ընկերություն անել հետը, ինքն իմ ավագ ընկերն է եղել, շատ պայծառ անձնավորություն: Նա ում հետ որ աշխատեց, միայն թողեց արժանապատվության հիշողություն եւ չկա մարդ, որը ճանաչի, շփվի Արմեն Երիցյանի հետ եւ հիացական խոսքեր չասի»,-ասաց նա:
Նշենք, որ հոգեհանգստի արարողությանը  մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամները, ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկա Աբրահամյանը, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, եւ հազարավոր քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը մահացել է դեկտեմբերի 13-ին՝ տեւական հիվանդությունից հետո:

Комментариев нет:

Отправить комментарий