ԱԳՆ նախկին շենքում 5-աստղանի հյուրանոց կլինի, բայց առանց արտաքին տեսքի կամայական փոփոխության
Գործարար էդուարդո Էռնեկյանի հետ կապված ընկերություններն ուսումնասիրում են ՀՀ ԱԳՆ նախկին շենքում 5-աստղանի հյուրանոց բացելու հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Արման Սահակյանը:
Նա նշեց, որ հյուրանոցի բացումը պարտավորություններից մեկն է, որը գրանցված է եղել շենքի առքուվաճառքի պայմանագրում: Ավելի վաղ շշուկներ կային, որ հյուրանոցը կբացվի Kempinski ապրանքանիշի անվան տակ: Այդ դիտարկման կապակցությամբ Սահակյանը նշեց, որ գլխավորը 5-աստղանի հյուրանոցն է՝ միջազգային չափանիշներով: «Որ հյուրանոցային ցանցին այն կպատկանի, մեզ համար կարեւոր չէ»,- պարզաբանեց նա:
Ներկայումս Էռնեկյանի Tango ընկերությունը հնարավորություն է փնտրում շենքը ապագա հյուրանոցի հարմարեցնելու համար: Սակայն հաշվի առնելով, որ շենքը պատմական արժեք է ներկայացնում, դրա արտաքին տեսքը սեփականատերը չի կարող փոխել, նշեց Սահակյանը:
Комментариев нет:
Отправить комментарий