воскресенье, 18 декабря 2016 г.

Կսահմանվի օդի աղտոտվածության «կրիտիկական մակարդակ» հասկացություն
2016թ-ի հոկտեմբերի տվյալներով Երևանում չի արձանագրվել որևէ մթնոլորտային օդի աղտոտվածության որևէ ցուցանիշի ՍԹԿ-ի գերզանցում: Իսկ Ալավերդի, Գյումրի և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում ՍԹԿ-ն գերազանցել է միայն ծծմբի երկոքսիդը: Փոշու կոնցենտրացիան չի գերազանցել ոչ մի քաղաքում, անգամ Հրազդանում և Արարատում, որտեղ գործում են ցեմենտի գործարաններ: Այս տվյալները «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»-ին են: (Ներկայումսլուծարվեց), հաղորդում է «ԷկոԼուրը»։
Չնայած այս դրական պատկերին՝ կառավարությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ին հանդես եկավ մթնոլորտային օդի աղտոտվածությունը մեղմելու նոր նախաձեռնությամբ՝   Մթնոլորտայինօդիպահպանությանմասին» ՀՀօրենքինախագծիհայեցակարգիհաստատմամբ: Հայեցակագով առաջարկվում է օդիվիճակիբարելավմաննուղղվածմիշարքնոր հասկացություններ մտցնել «Մթնոլորտայինօդիպահպանությանմասին» ՀՀօրենքում:
Մասնավորապես, նախատեսվում է օրենքը լրացնել «կրիտիկական մակարդակ»հասկացությամբ: «Աղտոտվածության կրիտիկական մակարդակ» նշանակում է մթնոլորտային օդում աղտոտող նյութերի պարունակության սահմանված մակարդակ, որը գերազանցելու դեպքում անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն մարդիկ, բույսերը, էկոհամակարգերը:
Ըստ հայեցակարգի՝ Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում դեռևս չեն գործում ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) համակարգերը և չկա բնապահպանական խնդիրների նկատմամբ «բարի կամքի» մոտեցում:
Առաջարկվումէօրենքիմիջոցովիրավականհիմքստեղծելմեքենաների, վառելիքի և շարժիչների նկատմամբ ԵՄ և ԵԱՏՄ երկրներում խստացող պահանջները Հայաստանում կիրառելու համար:
Նախատեսվում է նաև օրենքը լրացնել «տեխնիկական նորմատիվներ» և «լավագույն հասանելի տեխնոլոգիաներ» հասկացություններով:
                                                                                            Լուրեր Հայաստանից - NEWS.am
Պատգամավոր. Իրանական գազի մատակարարումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան լրիվ իրատեսական է 
Իրանական գազի մատակարարումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան լրիվ իրատեսական է։ Այս մասին  NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ տնտեսական հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ այս հարցի շուրջ կողմերը բանակցություններ են վարում։
Նրա խոսքով, հայկական կողմը շատ լուրջ ակնկալիքներ ունի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝  Հայաստան կատարելիք առաջիկա այցից։ Պատգամավորը նշեց, որ Իրանը կարեւոր տարածաշրջանային խաղացող է, որն ունի լուրջ բնական պաշարներ եւ ներուժ։
Անդրադառնալով Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարներին՝ Վարդան Այվազյանը շեշտեց.  « Իրան–Հայաստան երկաթուղին, իմ համոզմամբ, դեռեւս լուրջ տնտեսական հաշվարկների կարիք ունի»։
Պատգամավորը լրիվ իրատեսական է համարում Հայաստանի տարածքով իրանական գազի մատակարարումը Վրաստան։ «Ինչո՞ւ ոչ։ Ես ոչինչ չեմ բացառում։ Բայց դա պետք է շահավետ լինի եւ գտնվի կողմերի հետաքրությունների շրջանակում։ Եթե այօրվա դրությամբ Իրանը ճանապարհ է հարթում դեպի վրացական շուկա, ապա այստեղ հակադրվում են Իրանի եւ Ադրբեջանի շահերը»։
Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքի համար, հավելեց Վարդան Այվազյանը, Իրանը մեծ հետաքրություն է ներկայացնում որպես նոր շուկա։ «Հայաստանը այստեղ կարող է բուֆերի դեր խաղալ։ Նույն կերպ, Իրանի տնտեսվարող սուբյեկտների համար ԵՏՄ տարածքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ Հայաստանում տնտեսության ազատության չափանիշները շատ ավելի բարձր են, քան ԵՏՄ մյուս երկրներում. այստեղով նրանք կարող են ազատ մուտք գործել ռուսաստանյան եւ այլ շուկաներ», – ընդգծեց Վարդան Այվազյանը։ Ռուսաստանցի լուրջ գործարարներն իրենց հերթին բիզնեսներ են հիմնում Հայաստանում՝ իրանական շուկա մուտք գործելու համար, հավելեց պատգամավորը:
Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան նախատեսված է այս ամսվա ընթացքում։
ԱԳՆ նախկին շենքում 5-աստղանի հյուրանոց կլինի, բայց առանց արտաքին տեսքի կամայական փոփոխության

Գործարար էդուարդո Էռնեկյանի հետ կապված ընկերություններն ուսումնասիրում են ՀՀ  ԱԳՆ նախկին շենքում 5-աստղանի հյուրանոց բացելու հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Արման Սահակյանը:
Նա նշեց, որ հյուրանոցի բացումը պարտավորություններից մեկն է, որը գրանցված է եղել շենքի առքուվաճառքի պայմանագրում: Ավելի վաղ շշուկներ կային, որ հյուրանոցը կբացվի Kempinski ապրանքանիշի անվան տակ: Այդ դիտարկման կապակցությամբ Սահակյանը նշեց, որ գլխավորը 5-աստղանի հյուրանոցն է՝ միջազգային չափանիշներով: «Որ հյուրանոցային ցանցին այն կպատկանի, մեզ համար կարեւոր չէ»,- պարզաբանեց նա:
Ներկայումս Էռնեկյանի Tango ընկերությունը հնարավորություն է փնտրում շենքը ապագա հյուրանոցի հարմարեցնելու համար: Սակայն հաշվի առնելով, որ շենքը պատմական արժեք է ներկայացնում, դրա արտաքին տեսքը սեփականատերը չի կարող փոխել, նշեց Սահակյանը:
Պաշտոնյան հերքում է. «Ռոստելեկոմ»-ն առայժմ չի հետաքրքրվել Երեւանի գլխավոր հրապարակի շենքով

«Ռոստելեկոմ»-ը դեռեւս հետաքրքրություն չի ցուցաբերել Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի նախարարության շենքի հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Արման Սահակյանը:
Վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում մի քանի հնարավոր ներդրողների հետ: Սահակյանը հերքեց լուրերն այն մասին, որ շենքը պատրաստվում է ձեռք բերել ռուսական հեռահաղորդակցության ոլորտի հսկա «Ռոստելեկոմ»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը (որը Հանրապետության հրապարակի ճարտարապետական համալիրի մաս է կազմում) աճուրդի է հանվել հոկտեմբերի 6-ին՝ 13.2 մլրդ դրամ մեկնարկային գնով (28 մլն դոլար), սակայն գնորդներ դեռեւս չկան:
Տրանսպորտի նախարարության համար հրապարակից ոչ հեռու նոր շենքն արդեն պատրաստ է: Նախատեսվում է, որ նախարարությունն ամբողջությամբ կտեղափոխվի 4-5 ամիս անց:
Ձեռքը շարժել չի կարողանում. Արցախում 7 ամիս առաջ վիրավորված Հովհաննեսը շարունակում է բուժումը Կարմիր խաչում
Արցախում մայիսին ծանր հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հովհաննես Պողոսյանը կրկին բուժում է ստանում Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը` տիկին Գայանեն:
«Հովհաննեսը ձեռնափայտով քայլում է, ոտքի շարժումներում փոփոխություն ենք զգում, բայց ձեռքն ընդհանրապես չի շարժում, մասնագետներն ասում են` պիտի սպասենք»,- ասաց տիկին Գայանեն:
Հովհաննեսը 15-օրյա բուժումն ավարտելուց հետո տուն կվերադառնա: Մոր խոսքով` մինչեւ գլխի վիրահատությունը կատարելը, որը նախատեսված է գարնանը, Հովհաննեսը եւս մեկ անգամ վերականգնողական բուժման կուրս կանցնի Կարմիր խաչում:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը Վանաձորից է, ընտանիքը Երեւանում վարձով է բնակվում:
Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։
Նշենք, որ ի սկզբանե խոսակցություններ կային, որ Հովհաննեսն այն զինծառայողներից մեկն է, որին Կառավարությունն իր միջոցներով պետք է արտասահման ուղարկի՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Առ այսօր պաշտոնական տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա:
Խրամչիխին. Հազիվ թե Ադրբեջանն առաջ անցներ ԱՄՆ-ից եւ էլեկտրամագնիսական ազդակով զենք արտադրեր                      Ադրբեջանի

 ռազմարդյունաբերության նախարարի հայտարարությունները խիստ կասկածի տեղիք են տալիս: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Յավերի Ջամալովի հայտարարությունը, թե Ադրբեջանում էլեկտրամագնիսական ազդակով զենք, հեռահար հրթիռներ են արտադրվում, որոնք անգամ վաճառվում են ԱՄՆ-ին:
«Ես մինչեւ հիմա չեմ լսել Ադրբեջանում հրթիռների արտադրության համար տեխնոլոգիական եւ արտադրողական հնարավորությունների մասին: Դժվար թե նրանք նման հնարավորություններ են կարողացել ստեղծել: Այնպես որ այդ պնդումները որոշակի կասկածներ են առաջացնում»,- ասել է փորձագետը:
Էլեկրամագնիսական ազդակով զենք արտադրելու մասին հայտարարության մասով Խրամչիխինն ասաց, որ նման զենք արտադրելը շատ բարդ է, եւ անգամ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դեռ փորձնական փուլում են: «Որ Ադրբեջանն առաջ է անցել Ռուսաստանից ու ԱՄՆ-ի՞ց, հազիվ թե»,- նշել է նա:
Հարցին, թե ինչ է այդ դեպքում Ադրբեջանը վաճառում ԱՄՆ-ին, փորձագետը քամահրանքով ենթադրեց. «Միգուցե, որսորդական զենք»:

Ջեֆրի Ռոբերթսոնը Երուսաղեմի Հրեական համալսարանում կխոսի Հայոց ցեղասպանության ժխտման մասին
Հայտնի բրիտանացի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը Երուսաղեմի Հրեական համալսարանում հանդես կգա «Ցեղասպանությանն ժխտումն ու Հայաստանը» թեմայով դասախոսությամբ:
Սեմինարը, որի ընթացքում պլանավորվում է Ռոբերթսոնի ելույթը, կընթանա դեկտեմբերի 18-ին համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Կազմակերպիչներից Ջուլի Գալը հայտարարել է, որ Ռոբերթսոնի դերը ցեղասպանությունների հերքման դեմ, խոսքի ազատության եւ լրագրողների եւ իրավապաշտպան ՀԿ-ների պաշտպանության համար պայքարում այսօր հատկապես արդիական է:
Հիշեցնենք, որ Ռոբերթսոնը հեղինակել է «Անհարմար ցեղասպանություն. Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» գիրքը: Նա Ամալ Քլունիի հետ ներկայացնում էր Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում «Դողու Փերինչենքն ընդդեմ Շվեյցարիայի»:
Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 400 կրակոց. ԼՀՂ ՊԲ
Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից, գնդացիրներից եւ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում ձեռնպահ մնալով պատասխան գործողություններից, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները:
Արցախի բնակչության 99.7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» զիջմանը, նույնիսկ ԼՂՀ անկախության դիմաց
Ըստ IPSC- հարցման` Արցախի բնակչության 99.7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
«IPSC սոցիոլոգիական ընկերության կողմից այս տարվա հուլիսին Արցախում կատարված սոցհարցման արդյունքներով՝ Արցախի բնակչության 99.7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց, իսկ 99.4 տոկոսը՝ դրանց փուլային զիջմանը:
Ավելին՝ 82 տոկոսը ասել է, որ եթե նույնիսկ միջազգային ճնշման ներքո տարածքներ տալու խնդիր լինի, ապա ժողովուրդը պետք է զենք վերցնի եւ պաշտպանի այդ հողերը:
Հող տվողն էլ է ժողովուրդը, հող պաշտպանողն էլ...»,-գրել է նա:
Այս գործի հետ կապված Ծառուկյանի անունն էր տվել. ազատամարտիկը շարունակում է հացադուլը
Ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը դեկտեմբերի 1-ից սկսած հացադուլը շարունակում է: Ազատամարտիկի խոսքով` 2012թ. «Արցախ» բանկի կադրերի պետ Անուշիկ Շահրամանյանն իրենից գումար է վերցրել եւ մինչեւ հիմա հետ չի վերադարձրել:
«Գործը հանձնվել է դատախազ պարոն Ասլանյանին, հիմա թե ինքը կզբաղվի, թե կրկին կուղարկվի տիկին Արշավյանին, չգիտեմ: Բայց Արշավյանն ինձ մի քանի անգամ ասել է` Հայաստանում կան եռաչափ օրենքներ, օգտվիր: Ես էլ հայտարարում եմ, որ եթե լինեին այդ օրենքները, ապա այս բանդան 1 տարի առաջ արդեն ձերբակալվել էր»,-ասաց նա:
Սարգիս Ղազարյանը պատմեց, որ իրենից շորթած գումարների հարցով գնացել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի մոտ, սակայն, այնտեղ պատահաբար հանդիպել է «Արցախ» բանկի տնօրեն Աշոտ Մալխասյանին:
«Այս հարցով Ռուստամ Գասպարյանին խնդրեցի, որ ինձ օգնի, մտնենք Արագած Ախոյանի մոտ: Ախոյանին տեսանք, պատմեցի ամեն ինչ, նրա մոտ Անուշիկի զոհերից նաեւ Աստղիկ եւ Գայանե անունով  կանայք էլ են եղել: Մշեցու խոսք եմ ասում, երբ Ախոյանի մոտ էինք,ներս մտավ բանկի կառավարիչ Աշոտը, որը մեզ տեսնելուց հետո սպիտակեց: Աշոտն էլ Անուշիկի նման էն ժամանակ ինձ Արագած Ախոյանով էր վախեցնում, դատախազով: Հիմա հասկացա` ինչու: Դրանից հետո,  Արագած Ախոյանն ինձ հոխորտում ա, թե հաջորդ անգամ կդիմի դատարան, թող դիմի, ես դրան եմ սպասում, ինձ չի հետաքրքրում` Աշոտն իր ընկերն ա, ախպերն ա, թե ով, ինձ իմ փողերն են պետք: Ես ամեն ինչի ապացույցն ունեմ,թող իրենք մտածեն»,-պատմեց նա:
Ազատամարտիկը նշեց, որ գնացել էր Արագած Ախոյանի մոտ, որպեսզի նրա օգնությամբ կարողանա տեսնել եւ խոսել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ. «Անուշիկն իմ մոտ անձամբ այս գործի հետ կապված պարոն Ծառուկյանի անունն արծարծել էր, բայց, երբ ասացի` Անուշիկ, Ծառուկյանի տան թիկնապահների մեջ կան իմ կռվող ընկերներից, ես կարամ նրան երեք րոպեով տեսնել, միանգամից Անուշիկն ասաց` վայ, տենց բան չանես, խնդրում եմ: Եկավ ինձ տարավ եւ ցույց տվեց Աշոտի սարքած Էլիտար շենքը, նրա տունը, ինչ-որ պայմանագրեր»,-ասաց ազատամարտիկը:
Սարգիս Ղազարյանը պնդում է, որ «Արցախ» բանկի կադրերի պետ Անուշիկ Շահրամանյանն ու բանկի տնօրեն Աշոտ Մալխասյանը խարդախությամբ տիրացել են իր գումարներին:
«Խարդախությամբ տիրացել են գումարներիս: Ինձ ասացին, որ տվել են բանկի տնօրենին՝ Աշոտ Մալխասյանին, գնում նրանից եմ ուզում, ասում են՝ ինձ գումար չեն տվել: Տեղի ունեցավ դատ, որի ժամանակ ինձ ճանաչեցին վաշխառու՝ ես դարձա ամբաստանյալ, Անուշիկը տուժող: Հետո Անուշիկ Շահրամանյանը խնդրեց՝ մի բողոքարկի, մի ամսից էդ խնդիրը կլուծվի, բայց մի ամսից էլ ոչինչ չլուծվեց»,-ասաց նա:
ՀԱԿ նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը
Քիչ առաջ ամփոփվել է Հայ ազգային  կոնգրեսի վարչության անդամների ընտրությունը: Կուսակցության նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը:  Կոնգրեսի վարչության կազմում ընտրվել է 35 անդամ:

Վերջին հրաժեշտն Արմեն Երիցյանին







Մեր հիշողություններում կմնա իսկական պետական գործիչ եւ սպա. Գործընկերները՝ Արմեն Երիցյանի մասին (ֆոտո)

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Արմեն Երիցյանն այն պրոֆեսիոնալ մասնագետներից էր, որի կատարած աշխատանքը նվիրված է եղել հայրենի պետականության ամրապնդմանը (ֆոտոռեպորտաժ):
«Կառավարության անդամ, հայրենասեր մարդ էր: Ինքը միշտ եղել է շատ ազնիվ, պրոֆեսիոնալ, պատասխանատու: Խորը ցավ եմ ապրում եւ վշտակցում եմ հարազատներին»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ բոլորի հիշողություններում Արմեն Երիցյանը կմնա որպես իսկական պետական գործիչ եւ սպա:
«Պատիվ եմ ունեցել վերջին տարիներին ընկերություն անել հետը, ինքն իմ ավագ ընկերն է եղել, շատ պայծառ անձնավորություն: Նա ում հետ որ աշխատեց, միայն թողեց արժանապատվության հիշողություն եւ չկա մարդ, որը ճանաչի, շփվի Արմեն Երիցյանի հետ եւ հիացական խոսքեր չասի»,-ասաց նա:
Նշենք, որ հոգեհանգստի արարողությանը  մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամները, ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկա Աբրահամյանը, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, եւ հազարավոր քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը մահացել է դեկտեմբերի 13-ին՝ տեւական հիվանդությունից հետո:
Դասակի հրամանատարը գործընկերոջից 200 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել. մեղադրանք է առաջադրվել երկուսին էլ

N զորամասի դասակի հրամանատար Գեւորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել իր գործընկերոջից կաշառք պահանջելու ու ստանալու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգ Մկրտչյանը Գարեգին Հայրապետյանին սպայական կոչում շնորհելը կազմակերպելու պատրվակով հորդորելով դրդել է իր միջոցով 200 ԱՄՆ դոլար կաշառք տալ իրեն ծանոթ պաշտանատար անձին: Ավելի ուշ Մկրտչյանը ստացել է այդ գումարը եւ ոչ ոքի չի փոխանցել:
Գեւորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով ու 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գարեգին Հայրապետյանին` 34-312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել դատարան:
Տնտեսագետ․ 2017-ին Հայաստանի նոր կառավարությունը պետք է մտածի՝ գո՞ւցե Արեւմուտքի հետ ավելի լավ է
2017 թվականը Հայաստանին կստիպի մտածել, գուցե ավելի լավ է հրաժարվել ԵՏՄ-ից ու դրա փոխարեն Արեւմուտքի հետ լինել։ Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողներին ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։ Առանց դրա նոր Կառավարության աշխատանքը չի կարող հաջող լինել, հավելել է նա։
Տնտեսական վերջին ցուցանիշները քիչ լավատեսություն են ներշնչում՝ բավական է նկատել, որ 2016-ի 10 ամիսներին Հայաստանի պետբյուջեի եկամուտները 80 մլրդ դրամով քիչ են եղել, հավելեց նա։
«Ռուսաստանը մեր տնտեսությանը թույլ չի տալիս զարգանալ ազատ մրցակցության պայմաններում։ Եվրոպան կտա նման հնարավորություն։ Իսկ եվրոպական տնտեսական  տարածքին միանալու դեպքում կգան նաեւ խոշոր ներդրումներ։ Ավելին, դրանք մինչ այդ էլ կգային, եթե 2013-ին Հայաստանը չորոշեր միանալ ԵՏՄ-ին՝ մի կողմ թողնելով ԵՄ-ին ասոցացումը»,- հայտնեց Եղիազարյանը։
«Ազգային ինքնորոշում միավորումը» խորհրդարանական ընտրություններին կմասնակցի

«Ազգային ինքնորոշում միավորումը» դիմել է միություն ստեղծած կուսակցություններին՝ «Քաղաքացիական պայմանագրին», «Լուսավոր Հայաստանին» եւ «Հանրապետությանը», սակայն պատասխան չի ստացել: Այս մասին դեկտեմբերի 17-ին՝ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա հիշեցրեց, որ «Ազգային ինքնորոշումը» բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել ստեղծել ժողովրդավարական միություն: «Մենք նաեւ հանրապետականնեին ենք խորհուրդ տվել ազատվել այս ճահճից: Միակ ճանապարհը ժողովրդավարական միության ստեղծումն է»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով NEWS.am-ի այն հարցին, թե ԱԻՄ-ը կմասնակցի՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Հայրիկյանը պատասխանեց. «Մենք արդեն սկսել ենք խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը: Որոշել ենք սպասել մինչեւ դեկտեմբերի վերջ: Դրանից հետո այլ ծրագիր ունենք. եթե միասնական ճակատ չլինի, մտածում ենք «Ժողովրդավարական Հայաստան» միավորում ստեղծելու մասին, որի մեջ կներառվեն Հայաստանի քաղաքացիները:
Արամ Մանուկյանն արդեն կարողանում է կաղալով մի քիչ քայլել. Փաստաբան


«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արամ Մանուկյանն արդեն կարողանում է առանց հենակների որոշ չափով քայլել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին,  NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանից:


Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արամ Մանուկյանը արդեն կարողանում է կաղալով մի քիչ քայլել՝ առանց հենակների»:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։

Երեւանում այսօր`դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցքի 4-րդ շենքի վերելակը 2-րդ հարկից պոկվել է եւ ընկել է 1-ին հարկ. ներսում կա քաղաքացի, անհրաժեշտ է օգնություն: ՀՀ ԱԻ նախարարության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ վերելակը գտնվել է 1-ին հարկի մակարդակում:
Փրկարարները վերելակից դուրս են բերել 24-ամյա Դ. Խ.-ին:

суббота, 10 декабря 2016 г.

ՀԿ ղեկավար. Հայաստանում տաքսիստներից չափազանց թանկ ԱՊՊԱ են գանձում
Հայաստանում տաքսիստներից ԱՊՊԱ-ի չափազանց թանկ ապահովագրական գումար են գանձում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց «Տաքսիստների անկախ արհմիություն» հասարակական կազմակերպության ղեկավար Սերգեյ Գյոզալյանը:



Տաքսիստները ստիպված են բազային սակագնից բացի, 80 տոկոս լրավճարում կատարել: «Իսկ նրանք հիմնականն էլ հազիվ են վճարում: Ինքներդ էլ գիտեք, որ մեզ մոտ վաստակելու հնարավորություններն այնքան էլ շատ չեն, մարդիկ տաքսիստ են դառնում, որ ինչ-որ կերպ գոյատեւեն»,- նշեց Գյոզալյանը:
ԵՄ-ն հայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ է անում լավագույնս օգտագործել Համբուրգի հանդիպման հնարավորությունները
Եվրամիությունը հայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ է անում լավագույնս օգտագործել Համբուրգում ԱԳ նախարարների հանդիպումներին նման հանդիպումների հնարավորությունները: NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտարարեց ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ բազմիցս հայտարարված հավատարմությունն առաջնային նշանակություն ունի:
«Համբուրգում ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակում հանդիպումը լավ հնարավորություն կապահովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո: Մենք կողմերին կոչ ենք անում լավագույն օգտագործել այդ հնարավորությունները»,- ընդգծեց Մայա Կոսյաչիչը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստի շրջանակում դեկտեմբերի 8-ին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովը հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ 60-ն անց տղամարդ է մահացել
https://www.youtube.com/watch?v=i34_oMCvmho

Այս գիշեր Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ քաղաքացի է մահացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:


«Գիշերը Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրեջք է կատարել Մինվոդ քաղաքում, որովհետեւ ուղեւորներից մեկը վատացել էր։ Ցավոք սրտի, վայրեջքից հետո բժիշկները չեն կարողացել 60-ն անց տղամարդու կյանքը փրկել»,- գրել է նա: