воскресенье, 18 декабря 2016 г.

Կսահմանվի օդի աղտոտվածության «կրիտիկական մակարդակ» հասկացություն
2016թ-ի հոկտեմբերի տվյալներով Երևանում չի արձանագրվել որևէ մթնոլորտային օդի աղտոտվածության որևէ ցուցանիշի ՍԹԿ-ի գերզանցում: Իսկ Ալավերդի, Գյումրի և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում ՍԹԿ-ն գերազանցել է միայն ծծմբի երկոքսիդը: Փոշու կոնցենտրացիան չի գերազանցել ոչ մի քաղաքում, անգամ Հրազդանում և Արարատում, որտեղ գործում են ցեմենտի գործարաններ: Այս տվյալները «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»-ին են: (Ներկայումսլուծարվեց), հաղորդում է «ԷկոԼուրը»։
Չնայած այս դրական պատկերին՝ կառավարությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ին հանդես եկավ մթնոլորտային օդի աղտոտվածությունը մեղմելու նոր նախաձեռնությամբ՝   Մթնոլորտայինօդիպահպանությանմասին» ՀՀօրենքինախագծիհայեցակարգիհաստատմամբ: Հայեցակագով առաջարկվում է օդիվիճակիբարելավմաննուղղվածմիշարքնոր հասկացություններ մտցնել «Մթնոլորտայինօդիպահպանությանմասին» ՀՀօրենքում:
Մասնավորապես, նախատեսվում է օրենքը լրացնել «կրիտիկական մակարդակ»հասկացությամբ: «Աղտոտվածության կրիտիկական մակարդակ» նշանակում է մթնոլորտային օդում աղտոտող նյութերի պարունակության սահմանված մակարդակ, որը գերազանցելու դեպքում անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն մարդիկ, բույսերը, էկոհամակարգերը:
Ըստ հայեցակարգի՝ Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում դեռևս չեն գործում ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) համակարգերը և չկա բնապահպանական խնդիրների նկատմամբ «բարի կամքի» մոտեցում:
Առաջարկվումէօրենքիմիջոցովիրավականհիմքստեղծելմեքենաների, վառելիքի և շարժիչների նկատմամբ ԵՄ և ԵԱՏՄ երկրներում խստացող պահանջները Հայաստանում կիրառելու համար:
Նախատեսվում է նաև օրենքը լրացնել «տեխնիկական նորմատիվներ» և «լավագույն հասանելի տեխնոլոգիաներ» հասկացություններով:
                                                                                            Լուրեր Հայաստանից - NEWS.am
Պատգամավոր. Իրանական գազի մատակարարումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան լրիվ իրատեսական է 
Իրանական գազի մատակարարումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան լրիվ իրատեսական է։ Այս մասին  NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ տնտեսական հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ այս հարցի շուրջ կողմերը բանակցություններ են վարում։
Նրա խոսքով, հայկական կողմը շատ լուրջ ակնկալիքներ ունի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝  Հայաստան կատարելիք առաջիկա այցից։ Պատգամավորը նշեց, որ Իրանը կարեւոր տարածաշրջանային խաղացող է, որն ունի լուրջ բնական պաշարներ եւ ներուժ։
Անդրադառնալով Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարներին՝ Վարդան Այվազյանը շեշտեց.  « Իրան–Հայաստան երկաթուղին, իմ համոզմամբ, դեռեւս լուրջ տնտեսական հաշվարկների կարիք ունի»։
Պատգամավորը լրիվ իրատեսական է համարում Հայաստանի տարածքով իրանական գազի մատակարարումը Վրաստան։ «Ինչո՞ւ ոչ։ Ես ոչինչ չեմ բացառում։ Բայց դա պետք է շահավետ լինի եւ գտնվի կողմերի հետաքրությունների շրջանակում։ Եթե այօրվա դրությամբ Իրանը ճանապարհ է հարթում դեպի վրացական շուկա, ապա այստեղ հակադրվում են Իրանի եւ Ադրբեջանի շահերը»։
Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքի համար, հավելեց Վարդան Այվազյանը, Իրանը մեծ հետաքրություն է ներկայացնում որպես նոր շուկա։ «Հայաստանը այստեղ կարող է բուֆերի դեր խաղալ։ Նույն կերպ, Իրանի տնտեսվարող սուբյեկտների համար ԵՏՄ տարածքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ Հայաստանում տնտեսության ազատության չափանիշները շատ ավելի բարձր են, քան ԵՏՄ մյուս երկրներում. այստեղով նրանք կարող են ազատ մուտք գործել ռուսաստանյան եւ այլ շուկաներ», – ընդգծեց Վարդան Այվազյանը։ Ռուսաստանցի լուրջ գործարարներն իրենց հերթին բիզնեսներ են հիմնում Հայաստանում՝ իրանական շուկա մուտք գործելու համար, հավելեց պատգամավորը:
Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան նախատեսված է այս ամսվա ընթացքում։
ԱԳՆ նախկին շենքում 5-աստղանի հյուրանոց կլինի, բայց առանց արտաքին տեսքի կամայական փոփոխության

Գործարար էդուարդո Էռնեկյանի հետ կապված ընկերություններն ուսումնասիրում են ՀՀ  ԱԳՆ նախկին շենքում 5-աստղանի հյուրանոց բացելու հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Արման Սահակյանը:
Նա նշեց, որ հյուրանոցի բացումը պարտավորություններից մեկն է, որը գրանցված է եղել շենքի առքուվաճառքի պայմանագրում: Ավելի վաղ շշուկներ կային, որ հյուրանոցը կբացվի Kempinski ապրանքանիշի անվան տակ: Այդ դիտարկման կապակցությամբ Սահակյանը նշեց, որ գլխավորը 5-աստղանի հյուրանոցն է՝ միջազգային չափանիշներով: «Որ հյուրանոցային ցանցին այն կպատկանի, մեզ համար կարեւոր չէ»,- պարզաբանեց նա:
Ներկայումս Էռնեկյանի Tango ընկերությունը հնարավորություն է փնտրում շենքը ապագա հյուրանոցի հարմարեցնելու համար: Սակայն հաշվի առնելով, որ շենքը պատմական արժեք է ներկայացնում, դրա արտաքին տեսքը սեփականատերը չի կարող փոխել, նշեց Սահակյանը:
Պաշտոնյան հերքում է. «Ռոստելեկոմ»-ն առայժմ չի հետաքրքրվել Երեւանի գլխավոր հրապարակի շենքով

«Ռոստելեկոմ»-ը դեռեւս հետաքրքրություն չի ցուցաբերել Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի նախարարության շենքի հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Արման Սահակյանը:
Վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում մի քանի հնարավոր ներդրողների հետ: Սահակյանը հերքեց լուրերն այն մասին, որ շենքը պատրաստվում է ձեռք բերել ռուսական հեռահաղորդակցության ոլորտի հսկա «Ռոստելեկոմ»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը (որը Հանրապետության հրապարակի ճարտարապետական համալիրի մաս է կազմում) աճուրդի է հանվել հոկտեմբերի 6-ին՝ 13.2 մլրդ դրամ մեկնարկային գնով (28 մլն դոլար), սակայն գնորդներ դեռեւս չկան:
Տրանսպորտի նախարարության համար հրապարակից ոչ հեռու նոր շենքն արդեն պատրաստ է: Նախատեսվում է, որ նախարարությունն ամբողջությամբ կտեղափոխվի 4-5 ամիս անց:
Ձեռքը շարժել չի կարողանում. Արցախում 7 ամիս առաջ վիրավորված Հովհաննեսը շարունակում է բուժումը Կարմիր խաչում
Արցախում մայիսին ծանր հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հովհաննես Պողոսյանը կրկին բուժում է ստանում Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը` տիկին Գայանեն:
«Հովհաննեսը ձեռնափայտով քայլում է, ոտքի շարժումներում փոփոխություն ենք զգում, բայց ձեռքն ընդհանրապես չի շարժում, մասնագետներն ասում են` պիտի սպասենք»,- ասաց տիկին Գայանեն:
Հովհաննեսը 15-օրյա բուժումն ավարտելուց հետո տուն կվերադառնա: Մոր խոսքով` մինչեւ գլխի վիրահատությունը կատարելը, որը նախատեսված է գարնանը, Հովհաննեսը եւս մեկ անգամ վերականգնողական բուժման կուրս կանցնի Կարմիր խաչում:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը Վանաձորից է, ընտանիքը Երեւանում վարձով է բնակվում:
Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։
Նշենք, որ ի սկզբանե խոսակցություններ կային, որ Հովհաննեսն այն զինծառայողներից մեկն է, որին Կառավարությունն իր միջոցներով պետք է արտասահման ուղարկի՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Առ այսօր պաշտոնական տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա:
Խրամչիխին. Հազիվ թե Ադրբեջանն առաջ անցներ ԱՄՆ-ից եւ էլեկտրամագնիսական ազդակով զենք արտադրեր                      Ադրբեջանի

 ռազմարդյունաբերության նախարարի հայտարարությունները խիստ կասկածի տեղիք են տալիս: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Յավերի Ջամալովի հայտարարությունը, թե Ադրբեջանում էլեկտրամագնիսական ազդակով զենք, հեռահար հրթիռներ են արտադրվում, որոնք անգամ վաճառվում են ԱՄՆ-ին:
«Ես մինչեւ հիմա չեմ լսել Ադրբեջանում հրթիռների արտադրության համար տեխնոլոգիական եւ արտադրողական հնարավորությունների մասին: Դժվար թե նրանք նման հնարավորություններ են կարողացել ստեղծել: Այնպես որ այդ պնդումները որոշակի կասկածներ են առաջացնում»,- ասել է փորձագետը:
Էլեկրամագնիսական ազդակով զենք արտադրելու մասին հայտարարության մասով Խրամչիխինն ասաց, որ նման զենք արտադրելը շատ բարդ է, եւ անգամ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դեռ փորձնական փուլում են: «Որ Ադրբեջանն առաջ է անցել Ռուսաստանից ու ԱՄՆ-ի՞ց, հազիվ թե»,- նշել է նա:
Հարցին, թե ինչ է այդ դեպքում Ադրբեջանը վաճառում ԱՄՆ-ին, փորձագետը քամահրանքով ենթադրեց. «Միգուցե, որսորդական զենք»:

Ջեֆրի Ռոբերթսոնը Երուսաղեմի Հրեական համալսարանում կխոսի Հայոց ցեղասպանության ժխտման մասին
Հայտնի բրիտանացի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը Երուսաղեմի Հրեական համալսարանում հանդես կգա «Ցեղասպանությանն ժխտումն ու Հայաստանը» թեմայով դասախոսությամբ:
Սեմինարը, որի ընթացքում պլանավորվում է Ռոբերթսոնի ելույթը, կընթանա դեկտեմբերի 18-ին համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Կազմակերպիչներից Ջուլի Գալը հայտարարել է, որ Ռոբերթսոնի դերը ցեղասպանությունների հերքման դեմ, խոսքի ազատության եւ լրագրողների եւ իրավապաշտպան ՀԿ-ների պաշտպանության համար պայքարում այսօր հատկապես արդիական է:
Հիշեցնենք, որ Ռոբերթսոնը հեղինակել է «Անհարմար ցեղասպանություն. Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» գիրքը: Նա Ամալ Քլունիի հետ ներկայացնում էր Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում «Դողու Փերինչենքն ընդդեմ Շվեյցարիայի»: